16 07 2024

Հայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․  Թաթուլ Մանասերյան



Հարավային Կովկասում կարելի է ձևավորվել ընդհանուր շուկա, որի միջոցով տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր կկարողանա պաշտպանել իր ազգային շահը և օգուտներ քաղել։ Հուլիսի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Այս հարցում հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները պետք է քաղաքական կամք դրսևորեն` առանց ռազմավարական գործընկերների միջամտության։ Ի վերջո, դա պետք է տեղի ունենա, քանի որ ռազմավարական որևէ գործընկերոջ շահը մյուսների հետ չի բռնում։ Իսկ ովքե՞ր են մեր ռազմավարական գործընկերները` Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ»,– նշեց Մանասերյանը։

Ըստ նրա` այս երեք պետությունները երբեք չեն գա ընդհանուր հայտարարի, ու արդյունքում նրանց պատճառով երբեք խաղաղ իրավիճակ չի լինի մեր տարածաշրջանում։ Մանասերյանի խոսքով` նաև հենց այս պատճառով Հարավային Կովկասի երեք պետությունները պետք է միասին նստեն ու որոշեն իրենց ապագան, քանի որ նրանք աշխարհին իրենց փոքր շուկաներով այնքան էլ հետաքրքիր չեն։

«ՌԴ–ն Կովկասի մաս է աշխարհագրորեն, չեք կարող նրան ռետինով ջնջել։ Թուրքիան ու ԱՄՆ–ն Կովկասի մաս չեն։ Ադրբեջանում մի օր նավթը սպառվելու է, Վրաստանն աշխարհագրական իր բարենպաստ դիրքը չի կարող լիարժեք օգտագործել, եթե հարևան երկրները խաղաղ չեն։ Չմոռանանք նաև, որ Իրանը, ունենալով 90 միլիոնանոց շուկա, ԵԱՏՄ–ի հետ անցած տարի կնքեց համաձայնագիր»,– ընդգծեց Մանասերյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ